Նկարչուհիների կտավները՝ «Նուրբ տեսանկյուն»-ում

SarGallery Երևանյան պատկերասրահում մարտի 10-ից ապրիլի 7-ը  տեղի է ունեցել «Նուրբ տեսանկյուն» խորագրով ցուցահանդեսը։  Կանանց տոներին նվիրված բարեգործական ցուցահանդեսում ներկայացվել են տարբեր ժամանակաշրջաններում գործունեության ծավալած հայ նկարչուհիների աշխատանքներ։

Ցուցահանդեսում ներկայացվել են քսանից ավելի նկարչուհիների աշխատանքներ՝ Քնարիկ Հովհաննիսյան, Արմինե Կալենց, Մարիամ Ասլամազյան,. Գայանե Խաչատուրյան, Ժենյա Հարությունյան, Պարուհի Թեփելիկյան,  Հայկանուշ Պարոնյան, Սահականուշ Մատինյան,  Գոհար Ֆերմանյան, Լավինիա Բաժբեուկ-Մելիքյան,  Զուլեյկա Բաժբեուկ-Մելիքյան,  Ելենա (Հեղինե) Աբրահամյան,.Քնարիկ Վարդանյան, Վարդիթեր Կարապետյան, ժամանակակիցներից՝  Զառա Մանուչարյան, Աննա Սողոմոնյան,  Մարո Սարգսյան, Նաիրա Ահարոնյան , Գոհար Հարությունյան,  Արմինե Թումանյան,  Արաքս Պողոսյան,  Հասմիկ Ավետիսյան, Լիանա Ասատրյան։

Ցուցահանդեսը կրել է բարեգործական բնույթ։ Հասույթից որոշակի մաս ուղղվել է «Մենք ենք» բարեգործական հիմնադրամին։ 

Ավելին panorama.am..

Ավելին newsinfo.am..